Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է üինլանդիայի Հանրապետության նախագահ Տարյա Հալոնեին

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է üինլանդիայի Հանրապետության նախագահ տիկին Տարյա Հալոնեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացանք Մայր աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը, ողջունելով üինլանդիայի Հանրապետության նախագահի այցը Սուրբ Էջմիածին, գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ զարգացող ջերմ հարաբերությունների համար: Նորին Սրբությունը անդրադարձել է նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, üինլանդիայի Լյութերական եւ Ուղղափառ եկեղեցիների միջեւ առկա եղբայրական կապերին, ինչպես նաեւ հիշել 2002թ. üինլանդիայի Լյութերական եկեղեցու առաջնորդ, Արքեպիսկոպոս Յուկա Պաարմայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, նաեւ` 2004 թ. üինլանդիայի Լյութերական եկեղեցու հրավերով üինլանդիա կատարած պաշտոնական իր այցը: Նորին Սրբությունը նաեւ շնորհակալություն է հայտնել üինլանդիայի նախագահին այն նպաստի համար, որ üինլանդիան բերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդրում: «Հավատում ենք, որ բարին պիտի հաղթանակող լինի. այլ ճանապարհ չկա, քան փոխհամագործակցությամբ ապրել այս տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհումե, - ասաց Վեհափառ Հայրապետն իր խոսքում՝ անդրադառնալով եկեղեցիների եւ կրոնների պետերի կարեւոր դերին խաղաղության հաստատման գործում: «Հոգեւոր պետերը գիտակցում են ներկա կյանքի պայմաններում աշխարհի առջեւ ծառացած մարտահրավերները՝ ժողովուրդների մեջ հանդուրժողության ոգին զորացնելու եւ խաղաղ համակեցության կոչելու՝ բարի ապագա երաշխավորելու մարդկությանըե,- նշել է Նորին Սրբությունը: Շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին ջերմ խոսքերի համար` տկն Հալոնեն ուրախություն է հայտնել հանդիպման հնարավորության համար՝ վերհիշելով 1996թ. Հայաստան կատարած իր առաջին այցի ժամանակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ ունեցած իր հանդիպումը: Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ Հայաստանում ժողովրդավարական գործնթացների, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցու ներկայիս գործունեության մասին կրթական եւ սոցիալական ոլորտներում:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա