Արամ Ա կաթողիկոսն այցելելու է Կանադա եւ Միացյալ Նահանգներ
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 22-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կսկսի իր հովվապետական այցը Կանադա, ապա` Միացյալ Նահանգներ: Ինչպես տեղեկացանք Անթիլիասից, Վեհափառ հայրապետի այցելության առաջին հանգրվանը լինելու է Մոնրեալը, այնուհետեւ՝ Օտտավան, Տորոնտոն, Սենթ Կաթրինսը եւ այլ շրջաններ։ Կանադայից Վեհափառ հայրապետը մեկնելու է Լոս Անջելես, üրեզնո եւ Սան üրանցիսկո։ Այցելության երրորդ գլխավոր հանգրվանը լինելու է Միացյալ Նահանգների Արեւելյան շրջանը՝ Նյու Յորք, Վաշինգտոն, Նյու Ջերսի, Բոստոն, Դեթրոյթ եւ Չիկագո։ Կանադայի եւ Միացյալ Նահանգների Արեւելյան ու Արեւմտյան թեմեր Վեհափառ հայրապետի կատարելիք հովվապետական այցի հիմնական նպատակը Դպրեվանքի 75-ամյակի, Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի, Հայ գրերի գյուտի 1600-ամյակի եւ Վեհափառ հայրապետի ընտրության եւ օծման 10-ամյակի հանդիսություններում նախագահելն է։ Վեհափառ հայրապետը նաեւ պետք է ներկա լինի թեմական այլ միջոցառումների, կատարի եկեղեցիների օծում, ինչպես նաեւ հանդիպումներ ունենա պետական ու միջեկեղեցական պատասխանատուների հետ։