Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր աթոռ Ս. Էջմիածնում կատարվել է գոհաբանական մաղթանք` Հայաստանի համար

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Մայր աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ այսօր կատարվել է գոհաբանական մաղթանք`Հայաստանի Հանրապետության համար: Ինչպես տեղեկացանք Մայր աթոռի մամլո դիվանից, եկեղեցականների մեծաշուք թափորով Նորին Սրբությունը Վեհարանից առաջնորդվել է Մայր Տաճար, ուր Ավագ Ս. Սեղանի առջեւ հոգեւորականաց դասը միահամուռ աղոթք է վերառաքել առ Աստված` Հայաստան աշխարհի անպարտելիության եւ խաղաղության համար: Ընթերցվել են Ս. Գրային հատվածներ, ապա Ամենայն Հայոց Հայրապետը ծնրադիր աղոթք է բարձրացրել առ Աստված. «Գոհություն ենք հայտնում Քեզ, Տե՛ր, որ այցելեցիր հայոց ազգին, ցույց տվեցիր մեզ Քո մեծ ողորմությունը եւ հաստատեցիր Հայոց Հանրապետությունը Հայաստան աշխարհում: ...Արդ մենք ամենքս խոնարհվում ենք Քո առջեւ, Տեր Աստվա՛ծ մեր, եւ հայցում Քո ամենառատ ողորմությունից, որպեսզի պահես ու պահպանես Հանրապետությունը Հայաստան աշխարհի խաղաղության, բարօրության եւ անսասանության մեջ…ե: Հայրապետական աղոթքի ավարտին կատարվել է անդաստան: Մաղթանքն ավարտվել է Վեհափառ Հայրապետի «Պահպանիչե-ով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում