Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Անտոնիոս Վլավիանոսին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր աթոռ Ս. Էջմիածնում այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտած` Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անտոնիոս Վլավիանոսին ու Հույն Ուղղափառ եկեղեցու` «Համերաշխության զարգացմանե կազմակերպության գործադիր տնօրեն Դիմիտրիոս üուրլեմադիսին: Ինչպես տեղեկացանք Մայր աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել դեսպանի եռամյա գործունեությունը Հայաստանում: «Մեր ժողովուրդների բարեկամությունն ու եղբայրությունը կերտվել է թշնամիների պատճառած բազում տառապանքների եւ դժվարությունների մեջ: Եվ այսօր գալիքին առնչվող բազում իղձերը նույնական են մեր ժողովուրդների համարե,- նշել է Հայոց Հայրապետը` անդրադառնալով երկու ժողովուրդների միջեւ առկա դարավոր կապերին: Նորին Սրբությունը դեսպանին մաղթեցլ է սպասավորության բարի արդյունքներով լեցուն քաջառողջ բազում տարիներ: Դիմիտրիոս üուրլեմադիսը Նորին Սրբությանը փոխանցել է Աթենքի եւ Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Քրիստոդուլոսի եղբայրական ողջույնն ու Հունաստան այցելելու հրավերը: Պրն üուրլեմադիսը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է նաեւ Հույն Ուղղափառ եկեղեցու հովանավորությամբ իր կազմակերպության մատուցած ծառայությունը հայ ժողովրդին հատկապես առողջապահության ոլորտում: Ամենայն Հայոց կաթողիկոսը, վերհիշելով Քրիստոդուլոս արքեպսիկոպոսի հետ ունեցած իր հանդիպումը Հռոմում, իր հերթին Հայաստան այցելելու հրավեր Է ուղղել նրան: Հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու եւ Հույն Ուղղափառ եկեղեցու միջեւ առկա ջերմ հարաբերությունների, ինչպես նաեւ առկա համագործակցության զարգացման հնարավոր ուղիների մասին:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները