Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է «Սինդեսմոսիե անդամներին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է տարբեր երկրներից Հայաստան ժամանած ուղղափառ երիտասարդների «Սինդեսմոսե համաշխարհային միության ներկայացուցիչների` Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի աշխատակից Տ. Հովակիմ աբղ. Մանուկյանի ուղեկցությամբ: «Սինդեսմոսիե ներկայացուցիչների այս անդրանիկ այցի նպատակն է հանդիպել Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու երիտասարդական միությունների անդամների հետ, ծանոթանալ Հայ եկեղեցու պատմական ու հոգեւոր ժառանգությանը, ներկայիս գործունեությանը: Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հովանավորությամբ եւ Արարատյան Հայրապետական ու Կոտայքի թեմերի երիտասարդական միությունների աջակցությամբ միության անդամները Գուգարաց թեմի «Ծիծեռնակե ճամբարում 5-օրյա հյուրընկալության ընթացքում այցելել են Հաղպատի, Կեչառիսի ու Սեւանի Ս. Առաքելոց վանքերը, Սեւանի հոգեւոր դպրանոց, հանդիպել են հայ հոգեւորականների հետ: Խմբի անդամների անունից «Սինդեսմոսիե փոխնախագահ Սպիրոս Ծիմուրիսը երախտագիտություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: Ապա üինլանդիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Անգլիայից, Հունաստանից ժամանած ներկայացուցիչներին իր օրհնությունն է բաշխել Ամենայն Հայոց Հայրապետը: «Ուրախ ենք, որ Հայաստանում եք, առիթ ունեք ճանաչելու Հայաստանը եւ Հայաստանյայց առաքելական Սբ եկեղեցին եւ իր 1700-ամյա առաքելությունը, ծանոթանալու մեր եկեղեցու լայնախոհ եւ ուղղափառ ոգունե,- ասել է Նորին Սրբությունը` կարեւոր համարելով երիտասարդների կողմից կատարվող աշխատանքը եկեղեցիների միության ոլորտում: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ է անդրադարձել այն հանգամանքին, որ «Սինդեսմոսիե շարժման մեջ ներգրավված են նաեւ Հայոց եկեղեցու երիտասարդական միությունները` վստահություն հայտնելով, որ այսօրինակ հանդիպումները կշարունակվեն եւ լավ արդյունքներ կարձանագրեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում