Արամ Ա կաթողիկոսը լիբանանահայ մտավորականներ Պեպո Սիմոնյանին եւ Ժիրայր Դանիելյանին պարգեւատրել է «Ս. Մեսրոպ Մաշտոցե շքանշանով
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը լիբանանահայ մտավորականներ Պեպո Սիմոնյանին եւ Ժիրայր Դանիելյանին պարգեւատրել է «Ս. Մեսրոպ Մաշտոցե շքանշանով: Հանդիսությանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը, միաբան հայրեր, պետական այրեր, լիբանանահայ կրթական մշակներ եւ այլք: Վեհափառ Հայրապետն անժխտելի ու անուրանալի է համարել նրանց դերն ու ծառայությունը հատկապես նոր սերունդի հայեցի դաստիարակության գործում: