Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Կանադայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Կանադայի դեսպան Միշել Դյուվալին։ Կանադացի դիվանագետը Լիբանանում երեք տարվա պաշտոնավարության ավարտի կապակցությամբ եկել էր ստանալու Վեհափառ Հայրապետի օրհնությունը։ Այդ այցելությունը առիթ է դարձել խոսելու, առհասարակ, երկրի ներքին կացության, ինչպես նաեւ Կանադայի հայության համայնքային աշխույժ գործունեության մասին։ Վեհափառը դեսպանին տեղեկացրել է սեպտեմբերին Կանադա կատարելիք իր հովվապետական այցելության մասին։ Դեսպան Դյուվալը խոստացել է Մոնրեալում հանդիպել նրան։ Դիվանագետը գովասանքով է խոսել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության` սփյուռքահայության կյանքում ունեցած դերակատարության եւ գործունեության մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում