Հասարակական

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանի արտաքին գործերի նախարարին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա կաթողիկոսն այսօր Անթիլիասի Վեհարանում ընդունել է Լիբանանի արտաքին գործերի նախարար üավզի Սալլուխին: Ինչպես տեղեկացանք Անթիլիասից, նախարարը ընդհանուր կերպով Վեհափառ Հայրապետին տեղյակ է պահել Լիբանանի ներքին հարցերի եւ արտաքին հարաբերությունների մասին։ Արամ Ա կաթողիկոսն ընդհանուր գծեըով ներկայացրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական Ս© աթոռի միջազգային հարաբերությունները` անդրադառնալով նաեւ գաղութներին։ Հանդիպման ընթացքում նախարարը խոսելով լիբանանահայության մասին« հատուկ հարգանքով անդրադարձել է հայ համայնքի` երկրի քաղաքական կյանքում ունեցած մասնակցությանը եւ, ընդհանրապես, Լիբանանի բարգավաճման գործում ունեցած ավանդին: Վեհափառ Հայրապետն իր հերթին շեշտել է երկրում ապահովությունն ու կայունությունը պահպանելու կարեւորությունը: Հանդիպման վերաբերյալ նախարարը լրագրողներին ասել է, որ «իսկապես հարստացուցիչ է նման հոգեւոր պետերի հետ հանդիպումը« որոնք լայն տեղեկություններ ունեն կրոնական եւ քաղաքական հարցերի մասինե։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում