Հասարակական

Իրանահայությունը պատրաստվում է դիմավորել Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին

1 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վարդան Դավթյան): Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջիկա օրերին կժամանի Իրան: Նա մայիսի 12-25-ին կայցելի Թեհրան, Արաք, Նոր Ջուղա (Սպահան), Թավրիզ, Ուրմիա եւ հանդիպումներ կունենա հայ համայնքների անդամների հետ: Այցելության առաջին օրը կաթողիկոսը կանոնական աղոթք կկատարի Թեհրանի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում` իր անդրանիկ պատգամը հղելով ժողովրդին: Ապա ծաղկեպսակ կդրվի Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլա Խոմեյնիի դամբարանին: Կիլիկիո կաթողիկոսին դիմավորելու համար Թեհրանի, Ատրպատականի ու Սպահանի հայոց թեմերում ստեղծվել են հանձնախմբեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում