Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը կոչ Է ուղղել Գերմանիայի եկեղեցիներին՝ զորավիգ լինել Հայոց ցեղասպանության ճանաչման գործին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծի Տանն Կիլիկիո Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա© կաթողիկոսը Գերմանիայի Բողոքական եկեղեցիների հոգեւոր պետ եպիսկոպոս Վոլýգանգ Հյուպերին հղած պաշտոնական նամակով իր խոր փափագն Է հայտնում, որ Գերմանական եկեղեցիները զորավիգ լինեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Հոգեկան անհուն գոհունակութեամբ իմացանք, որ Գերմանիայում« ակադեմիական եւ քաղաքական շրջանակներում հետաքրքրություն Է սկսվել Հայոց ցեղասպանության նկատմամբե,-գրում է Վեհափառ Հայրապետը՝ գնահատելով Գերմանիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկման աշխատանքները։ Նորին Սրբությունը նաեւ իր գոհունակությունն Է հայտնում Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձեւի առնչությամբ Թուրքիային արած հիշեցման կապակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում