Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Թեհրանի Ս.
1 րոպեի ընթերցում
Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում իր անդրանիկ հայրապետական պատգամն է հղել իրանահայությանը ԹԵՀՐԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Վարդան Դավթյան): Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը երեկ, հովվապետական տասնօրյա այցով ժամանելով Իրան, առավոտյան Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կանոնական աղոթք է կատարել`իր անդրանիկ հայրապետական պատգամը հղելով իրանահայությանը: Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը, դիմելով հավաքված իրանահայությանը, մասնավորապես, ասել է. «Մեր ժողովրդի զավակներն այստեղ, եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը միշտ զորավիգ է եղել Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ այս երկրի հոգեւոր հեղափոխությանը: Այստեղ մեր ժողովուրդն ապրում է` պահելով իր յուրահատուկ ինքնուրույնությունը, որպես համայնք ու եկեղեցի, ունի նաեւ իր իրավունքներն ու ազատությունը: Ուրախ եմ հաստատելու, որ պետական պատասխանատուները նախանձախնդիր են պահելու մեր համայնքի ինքնությունը, մեր արժեքները, իրավունքները՝ թեմական, մշակութային, կրթական ու կրոնական բոլոր բնագավառներումե: