Հասարակական

Համերգ Թեհրանում՝ նվիրված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի հիմնադրման 75-ամյակին եւ Ն.Ս .Օ.Տ.Տ. Արամ Ա-ի գահակալության 10- ամյակին

1 րոպեի ընթերցում

ԹԵՀՐԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վարդան Դավթյան): Թեհրանում կայացել է համերգ` նվիրված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի հիմնադրման 75- ամյակին եւ Ն.Ս .Օ.Տ.Տ. Արամ Ա վեհափառի գահակալության 10-ամյակին: Համերգը կազմակերպվել է Արամ Ա վեհափառի բարձր հովանավորությամբ եւ Թեհրանի հայոց թեմի աշաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ Ս. արքեպիսկոպոս Սարգսյանի նախագահությամբ: Համերգից հետո, որին ներկա են եղել բազմաթիվ թեհրանահայեր եւ պաշտոնյաներ, Արամ Ա-ն իր օրհնությունն ու գնահատանքի խոսքն է ասել, այնուհետեւ պարգեւատրել երգչախումբի խմբավարին` Էլիպս Մասեհյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում