Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շուրջ ութսուն ուխտավորների հետ Հայրապետական ուխտագնացության կմեկնի Տերունի Սրբավայրեր

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շուրջ ութսուն ուխտավորների հետ Հայրապետական ուխտագնացության կմեկնի Տերունի Սրբավայրեր: Ինչպես տեղեկացանք Մայր աթոռի մամլո դիվանից, Նորին Սրբությունն ուխտավորների հետ Սրբոց Հակոբյանց վանքում «Հրաշափառե-ի հանդիսավոր արարողությամբ կընդունվի Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի եւ Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանության կողմից: Ուխտավորները կայցելեն քրիստոնյաների համար նվիրական սրբավայրեր, ինչպես եւ Հոլոքոստի թանգարան: Ուխտավորների խմբում կլինեն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, գիտության, կրթության եւ մշակույթի գործիչներ, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմից բարերար, եկեղեցասեր հայորդիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում