Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ
1 րոպեի ընթերցում
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Երեւանից ԱՄՆ է մեկնել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: ԱՄՆ-ի արեւմտյան ափ` Կալիýորնիա, առաջին անգամ, որպես Հայաստանյայց առաքելական եկեղեցու առաջնորդ, Վեհափառն այցելել է 4 տարի առաջ, երբ նշվում էր Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը: Այսօր արդեն Կալիýորնիայում շարունակում է աճել հայ բնակչության թիվը` ի հաշիվ ներգաղթողների, ու հիմնվում են եկեղեցական նոր ծխեր: Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան թեմի առաջնորդարանն աշխատանքներ է տանում Կալիýորնիայի տարբեր քաղաքներում, մասնավորապես, Մոնթերեյում եւ Վալենսիայում, կրոնական նոր համայնքներ հիմնելու ուղղությամբ, քանի որ Լոս Անջելեսի մարզից այժմ նկատվում է հայերի տեղաշարժ դեպի հյուսիսային հատվածներ: Վեհափառի այցը ԱՄՆ կտեւի 3 շաբաթ: Նորին սրբությունը նոր եկեղեցիներ կօրհնի Արիզոնայի, Նեւադայի եւ Կալիýորնիայի նահանգներում, կմասնակցի երիտասարդական մի շարք միջոցառումների, հանդիպումներ կունենա կառավարական ու եկեղեցական պաշտոնատար անձանց հետ: