Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ Է հղել Ավետման տոնի եւ մայրության ու գեղեցկության օրվա առիթով

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ Է հղել Ավետման տոնի եւ մայրության ու գեղեցկության օրվա առիթով: «Ավետման տոնի հուսառատ խորհրդով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին եւ շնորհավորում կանանց` Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ։ Փրկչի գալստյան մասին Սուրբ Աստվածածնին տրված հրեշտակաձայն Ավետիսով այսօր նորոգվում են մեր հոգիները, հավատով զորանում` երկնքի բացված ողորմության ու շնորհի առջև։ Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ մեր կյանքում Աստծո ներկայության բարի լուրը հաստատվի ընտանեկան բոլոր հարկերից ներս եւ բերի օրհնություն, լույս ու խնդություն։ Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությամբ հայցում ենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաղաղությունը աշխարհին, մեր Հայրենիքին ու ժողովրդին։ Թող Տերը ամենառատ Իր շնորհներով զարդարի տիկնանց ու օրիորդաց եւ ամենախնամ Իր հովանու ներքո պարգեւի զավակներով օրհնյալ, արեւշատ ու երջանիկ կյանքե։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում