Հասարակական

Կկիրառվի անշարժ գույքի նոր սահմանումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սամվել Սարգսյան): ՀՀ կառավարության այսօրվա նիստին հավանությանն արժանացած հիփոթեքային վարկավորման զարգացմանն առնչվող օրենսդրական փաթեթում ներառված է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների մասին նախագիծը: Այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը: Տրվել է «անշարժ գույքե հասկացության նոր սահմանում, որի համաձայն, հողամասը եւ այնտեղ գտնվող օբյեկտները նույնացվել են եւ չեն կարող գործարքի առարկա դառնալ որպես գույքային առանձին-առանձին միավորներ: Մեկ-երկու տարի հետո կներմուծվի միջազգային օրենսդրությանը համապատասխանող սահմանում. անշարժ գույք կհամարվի միայն հողը: Ներմուծվել է գույքային նոր` կառուցապատման իրավունքի դրույթը` կառուցման եւ կառուցապատման իրավունքների հստակեցումով: Կառուցելու իրավունք կունենա միայն սեփականատերը: Կառուցապատման իրավունքը կարող է պատվիրակվել սեփականատիրոջ կողմից, իրացվել օգտագործման տրված հողամասի վրա: Կառուցապատման իրավունք ստացած սուբյեկտը տիրապետելու եւ օգտագործելու իրավունք կունենա օգտագործման տրված հողամասում կառուցած օբյեկտներն այնքան ժամանակով, որքան գործելու է կառուցապատման պայմանագրային իրավունքը: Պետության կողմից այն տրամադրվելու է մինչեւ 99 տարի ժամկետով, մրցութային հիմունքներով, կառուցապատման իրավունք ստանալու նվազագույն վարձավճարի չափը հավասար է լինելու տվյալ տարածքի հողահարկի դրույքաչափին: Հողի սեփականատիրոջ եւ կառուցապատման իրավունք ստացածի միջեւ պայմանագրի հիման վրա է որոշվելու օգտագործման ժամկետը լրանալուց հետո օբյեկտները հողի սեփականատիրոջն անվճար կամ վճարումով փոխանցվելու հարցը: Պետական եւ համայնքային սեփականության հողամասերում կառուցապատման իրավունք կարող է տրամադրվել Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված այն հողերի նկատմամբ, որոնք արգելված է փոխանցել սեփականության իրավունքով: Այդ հոդվածում չներառված հողերը կարգելվի տրամադրել վարձակալությամբ, դրանք պետք է վաճառվեն աճուրդներով: Քաղաքացիական օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվում է կիրառել հիփոթեքի հետեւյալ սահմանումը. «Հիփոթեքն այն գրավն է, որը կապված է անշարժ գույքի հետե: Բազմաբնակարան շենքեր կառուցողները կունենան դրանց կառուցման, պահպանման, սպասարկման համար անհրաժեշտ հողերի, կառուցված ընդհանուր օգտագործման տարածքների բաժնային սեփականության իրավունք: Հողի բաժնային սեփականության իրավունք է գործելու նաեւ նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում ապագա բնակարանների պարագայում: Հիփոթեքային վարկով դեռեւս չկառուցված բնակարան ձեռք բերողը դառնում է դրա մակերեսով հողի բաժնային սեփականատեր: Շենքի կառուցման ավարտին, շահագործման ակտի վավերացումից հետո այն ձեռք է բերում բնակարանի սեփականության իրավունք: Կադաստրային գործերում, հողի բաժնային սեփականության փաստաթղթից բացի, կպահվի նաեւ սահմանված կարգով հաստատված նախագիծը, իսկ սեփականության վկայականի հետ միասին կտրամադրվի քաղվածք, որով կվավերացվի, թե որ բնակարանն է ձեռք բերել քաղաքացին: Մ.Վարդանյանի խոսքով, մինչեւ 2006թ. հունվարի 1-ը բնակարանային տարածքի օգտագործման իրավունք ունեցող անձինք պարտավոր են սեփականատիրոջ հետ կնքել պայմանագիր, վավերացնել այն նոտարական կարգով եւ գրանցման ներկայացնել անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանում` առանց որեւէ վճարման:

Հայերեն

Պակիստանի մայրաքաղաքում արգելվել է երեխաների ամուսնությունը

Արթուր Ավետիսյանը մարմնամարզության ԵԱ-ում բրոնզե մեդալակիր է

Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը հերթական նիստն է գումարել

Բենքսին ներկայացրել է նոր գրաֆիտի, սակայն դրա գտնվելու վայրը գաղտնի է պահում

Կայացել է ՆԳՆ ոստիկանության հրաձգության առաջնությունը

ՀՀ նախագահը ծրագրային ելույթով է հանդես եկել ՀՊՏՀ-ում անցկացված «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

ԱՄՆ-ն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին հրադադարի նոր առաջարկներ է փոխանցել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Եվրասիական կապիտալի շուկաների միության 30-ամյակին նվիրված համաժողովին

Ուկրաինան խաղաղության հուշագրում պահանջում է հրադադար ցամաքում, ծովում և օդում․NYT

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին