Տնտեսություն

ՀՀ նախագահը ծրագրային ելույթով է հանդես եկել ՀՊՏՀ-ում անցկացված «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը ծրագրային ելույթով է հանդես եկել ՀՊՏՀ-ում անցկացված «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է «Ներդրումներ, տարածքային զարգացում, լոգիստիկա» խորագրով կլոր սեղան քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել ծրագրային ելույթով՝ անդրադառնալով հայաստանյան տնտեսական համակարգի առանձնահատկություններին և մարտահրավերներին և վերջիններիս հաղթահարման գործում ինչպես Տնտեսագիտական համալսարանի, այնպես էլ ոլորտով զբաղվող մասնագետների գործունեության դերակատարությունը:

Իր խոսքում նախագահն անդրադարձ է կատարել տարածքային համաչափ զարգացման կարևորությանը, այս համատեքստում շեշտել ներկայումս կառավարության կողմից ենթակառուցվածքներում իրականացվող ներդրումների և համակարգային բարեփոխումների կարևորությունը:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետության նախագահը նշել է նաև, որ կառավարության կողմից առաջ քաշված խոշոր նախագծերի, մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման գործում երկրի տնտեսագիտական համայնքը չի կարող անմասն մնալ, և նպատակահարմար կլինի, որպեսզի մասնագիտական հանրույթը հանդես բերի նախաձեռնողականություն և իր ջանքերն ուղղի ծրագրի տեսական բաղադրիչների հետազոտությանն ու ուսումնասիրությանը փորձագիտական մակարդակով:

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում