Տնտեսություն

Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը հերթական նիստն է գումարել

2 րոպեի ընթերցում

Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհուրդը հերթական նիստն է գումարել

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ մայիսի 30-ին կայացել է Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, խորհրդի մյուս անդամները, ինչպես նաև «ՀայՓոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ներկայացվել են փոստային վճարման պետական նշանների 2025 թվականի թողարկման ծրագրով 3-րդ եռամսյակում թողարկման ենթակա փոստային վճարման պետական նշանների 9 թեմաների էսքիզները: Մասնավորապես՝ էսքիզների թեմաներն են. «Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ, «Ալեքսանդր Աճեմյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշ, «Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով բացիկ, «Գրիգոր Շլդյանի ծննդյան 125-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով բացիկ, «Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված  նամականիշ, «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» թեմային նվիրված նամականիշ, «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ․ Գյումրու դարբնության ավանդույթ» թեմային նվիրված նամականիշ, «Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա» թեմային նվիրված 4 նամականիշ և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշ։

Խորհրդի անդամները կիսվել են նմուշների վերաբերյալ իրենց դիտարկումներով և առաջարկներով։ Արդյունքում՝ ներկայացված նմուշներից շատերն ընդունվել են խորհրդի կողմից, իսկ մի քանիսը ենթակա են փոփոխությունների։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում