Արթուր Ավետիսյանը մարմնամարզության ԵԱ-ում բրոնզե մեդալակիր է
1 րոպեի ընթերցում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը հավաքեց 14.366 միավոր, իսկ Վահագն Դավթյանը վաստակեց 14.166 միավոր:
Ավետիսյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Դավթյանը 7-րդն է:
Ավելի վաղ, Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը, իսկ արծաթին արժանացել էր Մամիկոն Խաչատրյանը:
Կարդացեք հոդվածը` العربية