Հասարակական

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից Ցեղասպանության զոհերի հիշատակին կատարվեց հոգեհանգստի արարողություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Կոնստանտին Ամիրաքյան): Հայոց ցեղասպանության նահատակների հոգու հանգստության համար Երեւանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսի կողմից հոգեհանգստյան պաշտոն կատարվեց, որին ներկա էին Հայ եկեղեցու քույր յոթ եկեղեցիների նվիրակները, ինչպես նաեւ Եվրոպայի եկեղեցիների կոնýեդերացիայի պատվիրակը: Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ԱԺ պատգամավորներ, նախարարներ: Ներկա էին նաեւ Հայաստանում այլ երկրների դեսպաններ, բարձրաստիճան այրեր, մտավորականներ: «Սիրելի հավատացյալ ժողովուրդ հայոց, այսօր մենք մեր աղոթքն ենք առ Աստված առաքում, մեր անմեղ նահատակների հոգու հանգստության համար։- դիմեց Հայրապետը ժողովրդին։- Մենք աղոթում ենք նաեւ այն օտար ազգի անձնազոհ մարդկանց համար, ովքեր իրենց անձը վտանգելով աջակցում էին ոչնչացման վտանգի առջեւ կանգնած անմեղ մարդկանց, ովքեր համաշխարհային հանրության ուշադրությունը փորձեցին սեւեռել Օսմանյան Թուրքիայում իրականացվող ոճրագործության վրաե: Վեհափառը հայոց ազգի եւ իր անունից շնորհակալություն հայտնեց նաեւ այն երկրներին, որոնք դատապարտել են 90 տարի առաջ կատարված ծանրագույն ոճիրը: «Մենք շնորհակալ եւ զգացված ենք այն պետությունների պատվիրակներին ու դեսպաններին, գիտնականներին, օտար հասարակական կազմակերպություններին եւ մարդկանց, ովքեր այսօր մեզ հետ են եւ հավասարապես կիսում են մեր մեծ վիշտըե,- նշեց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հոգեհանգստի արարողությունից հետո եկեղեցական բոլոր պատվիրակները, բացի Վրաց եկեղեցու պատվիրակից, նույնպես աղոթեցին մարդկային մեծագույն ոճիրից կործանված նահատակների համար: Այդ կապակցությամբ Վրաց եկեղեցու պատվիրակ արքեպիսկոպոս Սերոýիմը ասաց.«Ես այստեղ եմ, որպեսզի ներկա լինեմ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելցի միջոցառումներին, եւ մենք մեր ցավակցությունն էնք հղում հայ ժողովրդին: Ես կարծում եմ, որ հանուն հայրենիքի իր անձը զոհած յուրաքանչյուր ոք արժանի է սրբերի շարքում դասվելուե: Իսկ հանուն մեկուկես միլիոն զոհերի համար իր չաղոթելը, նա պատճառաբանեց Հայ եւ Վրաց եկեղեցիներ դավանաբանական տարբերություններով:-0-/12/20.50

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում