Հասարակական

Արամ Ա. «Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ մեր հարաբերությունները վերջին շրջանում սերտացել ու ջերմացել ենե

1 րոպեի ընթերցում

ԲԵՅՐՈՒԹ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի նոր Պապի ընտրության առթիվ շնորհավորական ուղերձ Է հղել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Իսկ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նշել Է, որ վերջին տասնամյակներում Հայ եկեղեցին առավել սերտացրել ու ջերմացրել Է իր հարաբերությունները Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ: «Ես վստահ եմ, որ նոր Պապը վերանորոգ կերպով պիտի շարունակի հարաբերությունը մեր եկեղեցու երկու կաթողիկոսական Աթոռների հետ,-ասել Է Արամ Ա-ն:-Կարող Է լինել, որ յուրաքանչյուր Պապ տարբեր մոտեցում, տարբեր ոճ, տարբեր հայեցակետ ունենա. այս բոլորը հասկանալի են, եւ ես գնահատում եմ դրական: Ներկա Պապը աստվածաբան Է, ես իրեն ճանաչելու առիթ ունեցել եմ. նա պահպանողական մոտեցում ունի ընդհանրապես եկեղեցու եւ, հատկապես, կաթոլիկ եկեղեցու աստվածաբանության նկատմամբ, սակայն վստահ եմ, որ ներկա աշխարհի պայմաններում, ներկա աշխարհի մտահոգություններում ու մարտահրավերներում պիտի շարունակի իր նախորդի՝ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի առաքելությունըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում