Արամ Ա կաթողիկոսը դատապարտել Է երեկ Բեյրութի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչական արարքը
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց Է ունցել Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդի հետ եւ խստորեն դատապարտել երեկ Բեյրութի արվարձանում տեղի ունեցած ահաբեկչական արարքը: Այն, ըստ կաթողիկոսի, ուղղված է ամբողջ Լիբանանի դեմ եւ նպատակն է երկրում անկայունության առաջացումը: Նորին Սրբությունը ողջունել Է դեպքի առիթով բոլոր կողմերի միասնական հանդես գալը: Նշենք, որ Բեյրութի արվարձանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով թեթեւ վնասներ Էր կրել նաեւ Անթիլիասի Մայրավանքը: