Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնեց հայոց լեզվի եւ գրականության 2-րդ համահայկական օլիմպիադայի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Օýելյա Կամավոսյան): Մայր աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր իր հայրապետական օրհնանքը բերեց հուլիսի 9-14-ը Հայաստանում անցկացվող` հայոց լեզվի եւ գրականության 2-րդ համահայկական օլիմպիադայի մասնակիցներին: Ողջունելով աշակերտներին ու ներկաներին` Վեհափառ Հայրապետն ասաց, որ այս տարին նվիրական է հայ ժողովրդի համար, քանի որ հիշատակվեց Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը, տոնվեց Գրերի գյուտի 1600-ամյակը: «Այս երկու նվիրական իրադարձությունները պիտի անդրադարձումի առաջնորդեն ձեզ, պիտի խոսեն ձեր հոգում` ուղեկցելով դեպի լուսարձակ մուտք ձեր կյանքի ընթացքումե,- վստահեցրեց նա: Գարեգին Բ-ն խորհուրդ տվեց աշակերտներին օգտագործել հնարավորությունը. հաղորդակցվել հայկական սրբություններին, նորոգել հայրենի ուխտը, որպեսզի այն տանի դեպի նոր հաղթանակներ ու հայրերի երազների իրականացմանը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը նշեց, որ հանրապետության նախագահի բարձր հովանավորությամբ հայրենիքում կազմակերպվող երկրորդ հայագիտական օլիմպիադան նպատակ ունի նպաստել հայրենիք-սփյուռք կապերի սերտացմանը: Նա դրական գնահատեց ԿԳՆ-ի եւ Հայ եկեղեցու համագործակցությունն ու իրականացվող ծրագրերը: Հանդիպման ավարտին Վեհափառը պատասխանեց օլիմպիադայի մասնակիցներին հուզող հարցերին: Աշակերտները եղան նաեւ Մայր տաճարում, գանձարանում: Էջմիածնից հետո նրանք այցելեցին Օշական, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին: Նշենք, որ հայոց լեզվի եւ գրականության 2-րդ համահայկական օլիմպիադային մասնակցում է Հայաստանից, Սփյուռքից ու Արցախից ժամանած 14 եւ բարձր տարիքի 111 աշակերտ: Օլիմպիադայի լավագույն մասնակիցների համար սահմանված է երեքական` 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի եւ հատուկ ու խրախուսական մրցանակներ: Նախատեսվում են նաեւ ասմունքի, ճարտասանության, հայրենասիրական երգի եւ այլ ստեղծագործությունների մրցույթներ:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները