Հասարակական

Մեծի տանն Կիլիկիո Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա կաթողիկոսն ընտրության կապակցությամբ շնորհավորել է Սիրիայի նորընտիր Մուýթիին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընտրության կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նորընտիր Մուýթի` Շեյխ Հասսունին: Ուղերձում կաթողիկոսը հաջողություն է մաղթում նրան իր պատասխանատու առաքելության մեջ: Նշելով միջկրոնական երկխոսության անհրաժեշտությունը` Վեհափառը անհրաժեշտ է համարում համադրված աշխատանքի ծավալումը: «Աշխարհի ներկա իրավիճակը ու քաղաքական հարցերի դիմագիծը պարտավորեցնում են, որ կրոնները ոչ միայն բացվեն իրար հանդեպ, ոչ միայն ճանաչեն իրար, այլեւ միասնաբար գործեն բարոյական համամարդկային արժեքների վերարժեւորման համար։ Հատկապես քրիստոնեության եւ իսլամի միջեւ հասարակական արժեքների ընդգծումը, պետք է ներկա կյանքի մարտահրավերները միասնաբար դիմակայելու մեր վճռակամության առիթը հանդիսանաե,-նամակում նշել է Նորին Սուրբ Օծությունը: Տեղեկացնենք, որ դեռեւս Հալեպի Մուýթի Շեյխ Հասսունը նախորդ տարում, Քրիստոնեություն-Իսլամ երկխոսության ծրագրերի համագործակցության համար, հատուկ պատվիրակությամբ այցելել էր Անթիլիաս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում