Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Համահայկական երիտասարդական 3-րդ համաժողովի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

ԾԱՂԿԱՁՈՐ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Կոնստանտին Ամիրաքյան): Հայրապետական նստավայրում երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց Համահայկական երիտասարդական 3-րդ համաժողովի մասնակիցներին: Հայրապետը ողջունեց մասնակիցներին` օրհնելով նրանց ազգանվեր գործունեությունը: «Հայոց ազգը, Հայաստանը եւ Հայ եկեղեցին ձեզնով է հզորանալուե,- ասաց Վեհափառը` հույս հայտնելով, որ երիտասարդների հայրենանվեր նախանձախնդրությունը երբեք չի պակասի: Համաժողովի մասնակիցները, օգտվելով առիթից, իրենց համայնքներում առկա մի քանի խնդիրների մասին տեղեկացրին կաթողիկոսին: Ստեփանակերտում եկեղեցի չլինելու կապակցությամբ Հայրապետն ասաց, որ հողահատկացումն արդեն արված է, եւ նախագծային աշխատանքները շուտով կավարտվեն: Եկեղեցու կառուցումը կսկսվի 2005 թ. վերջին կամ 2006 թ. սկզբին: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում եւս եկեղեցի կկառուցվի: Ըստ Հայարապետի` Մինսկում շուտով կկազմակերպվի Էջմիածնի գանձերի ցուցահանդես, որի շրջանակներում էլ Մինսկի իշխանությունների հետ կքննարկվեն հողահատկացման հարցերը: «Եթե հայ հոգեւորականը լիարժեք կատարի իր պարտավորությունները, եւ հայորդին հավատքում չթերանա, ապա աղանդները Հայաստանում գործելու դաշտ չեն ունենաե,- համոզմունք հայտնեց կաթողիկոսը` ցավով նշելով, որ Վանաձորում վերջերս աղանդավորական մի քանի կենտրոններ են կառուցվել: Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների վերաբերյալ կաթողիկոսն ասաց, որ դրանք բնականոն են, իսկ խնդիրների դեպքում լուծվում են երկկողմ համաձայնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում