Ն. Ս. Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն. Ս. Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ, որտեղ, մասնավորապես, ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից սիրով ու ջերմորեն ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ։ Սահմանադրությունը պետության հիմնաքարն ու հիմնակառույցն է։ Սահմանադրության օրվա խորհրդով մենք հաստատում ենք մեր հոգիներում գերակայությունն այն արժեքների ու սկզբունքների, որոնցով առաջնորդվելով ի զորու պիտի լինենք շենացնելու մեր հայրենի երկիրը եւ զորացնելու մեր երիտասարդ պետականությունը։ Մենք հավատում ենք, որ առավել պիտի ամրագրվեն ու բարի պտուղներ տան իրավունքի ու մարդասիրության արժեքները մեր հասարակական կյանքում` իբրեւ արտահայտություն քրիստոնյա մեր ինքնության ու ավանդների եւ վկայություն բարեշեն ու երջանիկ գալիքի մեր հույսերի։ Մեր ժողովրդի դարավոր ձգտումն է ապրել ապահով ու օրինասեր հասարակական կյանքով, ազատորեն ստեղծել եւ կառուցել։ Աղոթում ենք, որ Տերը խաղաղ պահպանի աշխարհը համայն, մեր հայրենիքն ու ժողովրդին եւ պարգեւի մեզ նախանձավոր ու հավատավոր հոգի, սեր ու նվիրում հայրենաշինության ճանապարհներին։ Ողջ լերուք ի Տեր, զորացյալ շնորհոք Սուրբ Հոգվույն եւ հավետ օրհնյալ ի Մենջ. ամենե։

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները