Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ավարտել Է հովվապետական այցը ԱՄՆ Արեւմտյան թեմ
2 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ավարտելով հովվապետական իր այցելությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմ, վերադարձել Է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Հովվապետական այս երկրորդ այցի ընթացքում Նորին Սրբությունն եղել Է Կալիýորնիա եւ Արիզոնա նախահանգների հայ համայնքներում, մասնավորաբար այցելելով Լոս Անջելեսի, Կոստա Մեսայի, Գլենդեյլի, Փասադենայի, üրեզնոյի, Սաքրամենտոյի, Սքոթսդեյլի, Ռանչո Միրաժի, Սան üրանցիսկոյի, Կուպերտինոյի հայկական ծուխեր, ուր հանդիպումներ Է ունեցել եկեղեցականների եւ ծխական խորհուրդների անդամների հետ, Հայրապետական իր օրհնությունն Է բաշխել հավատավոր եւ նվիրյալ հայոց հոտին։ Այցելության ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը կատարել Է ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդանիստ եկեղեցու հիմնարկեքը: Ամենայն Հայոց կաթողիկոսը բազում հանդիպումներ Է ունեցել դպրոցական եւ համալսարանական երիտասարդության հետ, դասախոսություններով հանդես Է եկել Հարավային Կալիýորնիայի համալսարանում եւ üրեզնոյի «Կալիýորնիաե պետական համալսարանում, այցելեց հիվանդանոցներ, մշակութային կենտրոններ, ազգային տարբեր հաստատություններ: Նորին Սրբությունը հանդիպումներ Է ունեցել նաեւ Կալիýորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի, ԱՄՆ իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների եւ այլ եկեղեցիների ու կրոնների ներկայացուցիչների հետ: Հովվապետական այցելության ավարտին Վեհափառ Հայրապետը շքախմբի ուղեկցությամբ այցելել Է նաեւ ԱՄՆ Արեւելյան թեմի Դիթրոյթ քաղաքի հայ համայնքին: