Հասարակական

Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա կաթողիկոսն ընդունել Է Լիբանանում ՌԴ դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա կաթողիկոսն այսօր ընդունել Է Լիբանանում ՌԴ նորանշանակ դեսպանին: Ինչպես հայտնում են Անթիլիասից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր: Նշվել Է, որ այդ հարաբերությունները միայն քաղաքական չպետք Է լինեն, այլ ներառեն մշակութային ու այլ ոլորտներ՝ նկատի ունենալով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու տարածաշրջանային սերտ կապերը։ Միջին Արեւելքի իրավիճակին անդրադառնալով, Վեհափառ Հայրապետն ու դեսպանը մտահոգություն են հայտնել Իրաքում տիրող կացության վերաբերյալ։ Արամ Ա կաթողիկոսը մտահոգիչ Է համարել քրիստոնյա համայնքների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը« որ երեկ գիշեր նոր չափանիշ Է արձանագրել՝ Մոսուլի ասորի կաթոլիկ արքեպիսկոպոսի առեւանգումով։ Լիբանանի մասին խոսելով« Վեհափառ Հայրապետը նորանշանակ դեսպանին մի շարք երեւույթների մասին իր տեսակեկտն Է հայտնել՝ ընդգծելով նաեւ հայ համայնքին տեղն ու դերը լիբանանյան համայնքային ընտանիքում: Խոսվել Է նաեւ Ռուս Ուղղափառ եկեղեցու ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հարաբերությունների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում