Արամ Ա կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահին
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ այսօր Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին: «Այսօր խոր վշտով իմացանք Թեհրանում օդանավի վթարի մասին, որը խլել է ավելի քան հարյուր անմեղ զոհեր: Իրանի Իսլամական Հանրապետությունում ծառայող մեր երեք առաջնորդների, ինչպես նաեւ Իրանում ապրող շուրջ 200,000 հայերի հետ միասին կիսում ենք Ձեր, Ձեր գլխավորած կառավարության եւ Իրանի ժողովրդի ցավը: Այս առիթով մեր ցավակցություններն ենք հայտնում Ձեզ, պատահարի զոհ դարձածների ընտանիքներին եւ Իրանի ժողովրդին: Աղոթում ենք Աստծուն, որ անսասան պահի Իրանի Իսլամական Հանրապետությունըե,-նշված է Վեհափառ հայրապետի ցավակցական ուղերձում: