Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը Լիբանանում Իրանի դեսպանի հետ հանդիպանն անդրադարձել է Նախիջեւանում հայկական խաչքարերի քանդման խնդրին

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մասուտ Իտրիսին։ Ինչպես տեղեկացանք Անթիլիասից, հանդիպմանը խոսվել է Իրանի հայ համայնքի« Լիբանանի ներքին կացության եւ միջկրոնական երկխոսությանն ու գործակցությանն առնչվող հարցերի եւ ծրագրերի մասին: Վեհափառ Հայրապետը հատուկ անդրադարձել է վերջին շրջանում Նախիջեւանում Ադրբեջանի իշխանության կողմից քանդված հայկական խաչքարերի հարցին` առաջարկելով Իրանի պետության միջամտությունը։ Վեհափառ Հայրապետը դեսպանին նաեւ տեղեկացրել է միջկրոնական երկխոսության հետ կապված մի շարք ծրագրերի մասին եւ այս կապակցությամբ շեշտել Իրանի դերակատարությունը։ Անդրադառնալով Լիբանանի ներքին կացությանը« Վեհափառ Հայրապետը կարեւորել է երկխոսությունը եւ Լիբանանի ներքին միությունն ամրապնդելու անհրաժեշտությունը։ Իր հերթին Իրանի դեսպանը լայնորեն անդրադարձել է Իրանի դերակատարությանը Լիբանանում` կողմերի միջեւ երկխոսություն առաջացնելու« ինչպես նաեւ Լիբանան- Սիրիա հարաբերությունը բարելավելու իմաստով։ Դեսպանը գնահատել է Լիբանանի հայության դրական մոտեցումը։ Խոսելով միջկրոնական երկխոսության մասին« նա շեշտել է Իրանի Իսլամական Հանրապետության ամուր հանձնառությունն այս ուղղությամբ: Դեսպանը մեկ անգամ եւս իր գնահատանքն է հայտնել երկրի զարգացման ու առաջդիմության հարցում Իրանի հայության աշխույժ ու գործուն մասնակցության առնչությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում