Հասարակական

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել Է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանի ուղեկցությամբ: Ինչպես տեղակացանք Մայր աթոռի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը գոհունակություն Է հայտնել հայ եւ բելառուս ժողովուրդների օրեցօր ամրապնդվող բարեկամության, ինչպես նաեւ երկու պետությունների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցության համար` մաղթելով, որ նման փոխայցելություններով առավել ամրապնդվեն երկու պետությունների ու ժողովուրդների միջեւ առկա ջերմ եւ սերտ հարաբերությունները: Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունն ու գնահատանքն Է հայտնել նաեւ Բելառուսի իշխանություններին` հայ համայնքի հանդեպ ունեցած հոգածու վերաբերմունքի համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ Է եղել նաեւ երկու երկրներում առկա կրոնական իրավիճակին, կրթական, քրիստոնեական դաստիարակության ու սոցիալական ոլորտներում երկու եկեղեցիների գործունեությանը, ինչպես նաեւ եկեղեցի- պետություն հարաբերություններին։ Նորին Սրբությունը իր ողջույններն ու բարեմաղթանքները հղեց Մինսկի եւ Սլուցկի Միտրոպոլիտ üիլարետին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում