Հասարակական

Ըստ Գարեգին Բ կաթողիկոսի, Հայ առաքելական եկեղեցին սոցիալական քարտերի հետ որեւԷ վտանգ չի տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): «Հայ առաքելական եկեղեցին սոցիալական քարտերի հետ առնչված հոգեւոր դաշտում որեւԷ վտանգ չի տեսնումե, - այսօր նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ նկատելով, որ այդ հարցի շուրջ ուսումնասիրություններ կատարելու համար Մայր աթոռ Սբ Էջմիածնում նույնիսկ հատուկ հանձնաժողով Էր ստեղծվել: Ըստ Վեհափառ Հայրապետի, այդ հանձնաժողովի կատարած ուսումնասիրություններից ելնելով եկեղեցին սոցիալական քարտերի առնչությամբ իր մտահոգություններն ու առաջարկություններն արդեն ներկայացրել Է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ անհատական քարտերի մասին օրենքում վերջինիս անվան եւ մի շարք այլ կետերում փոփոխություններ կատարելու մասին: Իսկ հասարակության մեջ բարձրացված այն մտահոգությունների առնչությամբ, թե սոցիալական քարտերում հանդիպող նեռի թիվը՝ 666-ը, կրոնական առումով որոշ վտանգներ Է պարունակում, Վեհափառ Հայրապետն ասաց, որ «մենք որեւիցե թվի հրաշագործ զորություն չենք տալիս, եւ եթե 666 թիվն իմ կյանքում հայտնվի, ես չարի գործիք չեմ դառնալուե: Ըստ նրա, հայ ժողովրդի պատմության մեջ եւս կան բազմաթիվ իրադարձային եւ նշանակալից տարեթվեր, որոնցում առկա են այդ երեք վեցերը. «Ոսկան Երեւանցու «Աստվածաշնչիե տպագրությունը կատարվել Է 1666 թվականին: Ի՞նչ պիտի լինի մեր վերաբերմունքը այդ գրքի նկատմամբ, պետք Է ինչ-որ մեկնաբանություննե՞ր տրվեն այդ գրքին: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր ժողովրդին թյուրիմացությունների եւ նախապաշարումների մեջ գցեն: Մենք պետք Է ցույց տանք, որ թիվը չի կարող հրաշագործ գործնեություն ունենալե, - նշեց նա՝ ավելացնելով, որ ժամանակին այդ մասին ուսումնասիրություն Է կատարել նույնիսկ եկեղեցու վարդապետերից մեկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում