Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ Է հղել կանանց տոնի առիթով

1 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ Է հղել կանանց տոնի առիթով: «Հայոց հոգեւոր կենտրոն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական սիրով Մեր օրհնությունը եւ ջերմ շնորհավորանքներն ենք հղում բոլոր կանանց մարտի 8-ի տոնական առիթով: Ի խորոց սրտի Մեր մաղթանքն է, որ այս ուրախաբեր տոնը բերկրանքով, ջերմությամբ եւ հուսավառ լավատեսությամբ լցնի բոլոր կանանց, հայ մայրերի, քույրերի ու դուստրերի սրտերը, որպեսզի հավատարիմ իրենց լուսերամ մայրերի կերտած հայ կնոջ առաքինազարդ նկարագրին` շարունակեն նվիրյալ առաքելություն իրականացնել` ի խնդիր այսօրվա մեր հայրենական և ազգային-հասարակական կյանքի շինության ու զորացման: Մեր սրտաբուխ աղոթքն է, որ ընտանիքներում անփոխարինելի դերակատարություն ունեցող եւ տարբեր ասպարեզներում շնորհակալ գործունեություն իրականացնող կանանց նվիրումն ու ծառայասիրությունն առավել արդյունավորվեն հայրենի սուրբ ավանդներով զավակներ կրթելու և արժանավոր քաղաքացիներ դաստիարակելու աստվածահաճո գործում։ Թող Երկնավոր Տերն իր հանապազ խնամքի եւ օրհնության ներքո պահպանի բոլոր տիկնանց եւ օրիորդաց` պարգեւելով անանց երջանկություն ու անստվեր արեւշատությունե,-ասված Է կաթողիկոսի ուղերձում:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները