Հասարակական

Գարեգին Բ. «Ուրախ եմ, որ հայ երիտասարդը նորից իր քայլերն ուղղել Է դեպի եկեղեցիե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն այսօր իր հայրապետական օրհնանքը տվեց տարբեր բնագավառներում՝ մշակույթ, կրթություն եւ այլ ոլորտներում, աչքի ընկած ավելի քան 500 հայ երիտասարդների՝ պատասխանելով նաեւ նրանց հուզող տարաբնույթ հարցերին: «Ուրախ եմ, որ հայ երիտասարդը նորից իր քայլերն ուղղել Է դեպի եկեղեցի՝ հանդիպելու իր հայրապետին, ստանալու նրա օրհնությունն ու լսելու նրա պատգամըե, -նշեց Վեհափառ Հայրապետը՝ նախաձեռնության համար շնորհակալություն հայտնելով նաեւ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարացերի նախարար Հովիկ Հովեյանին, փոխնախարար Լիլիթ Ասատրյանին, ում գլխավորությամբ Էին հանդիպման եկել երիտասարդները: Ըստ նրա, նշանակալի Է նաեւ, որ հանդիպումը կայացավ հատկապես այս տարի, երբ համայն հայությունը նշում Է գրերի գյուտի 1600-ամյակը եւ ոգեկոչում Հայոց Ցեղասպանության 90-րդ տարելիցը: Երիտասարդներին ուղղված իր խոսքում Վեհափառ Հայապետը, զուգահեռներ տանելով Վարդանանց պատերազմի եւ մեր օրերի իրականությունների միջեւ, ավելացրեց, թե «ինչպես Վարդանանց՝ Ավարայրի ճակատամարտի օրերին, այսօր Էլ մեր ժողովուրդն ու պետությունը լինելության պայքար են մղում, եւ այսօր Էլ իմացյալ մահն անմահություն Է, ուստի պետք Է ապրենք գիտակցված կյանքով, ազգային մեր շահերը հստակ գիտակցությամբե: Վերջում հյուրերը Վեհափառին ուղղեցին իրենց հուզող հարցերը՝ Անթիլիասի դպրանոցի եւ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի հնարավոր համագործակցությունից սկսած մինչեւ «մեր օրերի չարիք դարձածե գիշերային ակումբների դեմ պայքարի մասին: Նրանք եղան նաեւ Մայր տաճարում եւ Էջմիածնի գանձատանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում