Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Սբ Ներսես Շնորհալի շքանշաններ Է հանձնել Բեյրութի «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց համախմբումիե անդամներին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր, Մայր աթոռ Սբ. Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի Է ունեցել շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն։ Ամենայն Հայոց Հայրապետը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Սբ Ներսես Շնորհալի բարձր շքանշանով Է պարգեւատրել Բեյրութի «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց համախմբումիե ատենապետուհի տիկ. Միմի Հարությունյանին, անդամուհիներ տիկ. Գոհար Խաչատուրյանին, Վեհանույշ-Վեհան Պետիրյանին, տիկ. üրիտա Սարգիսյանին` գնահատելով նրանց եկեղեցաշեն ու ազգանպաստ գործունեությունը եւ Էջմիածնասեր ազնիվ ոգին։ Հայրապետական կոնդակի եւ Սբ Ներսես Շնորհալի շքանշանի էին արժանացել նաեւ համախմբուհի անդամներ տիկ. Արեգ Նազարյանը, Անահիտ Նազարյանը, Վարդուհի Ազատյանը եւ Սոնա Մարիամ Ալլավերդի Պագալյանը, ովքեր չէին կարողացել անձամբ ներկա գտնվել մեծարման հանդիսությանը: Ինչպես տեղեկացանք Մայր աթոռի մամլո դիվանից, նույն օրն առավոտյան Շիրակի թեմի Լեռնակերտ գյուղում ձեռամբ Շիրակի թեմակալ առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի օծվել Է 5-րդ դարի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ վերանորոգվել էր Բեյրութի «Սուրբ Էջմիածնի Կրոնասեր Տիկնանց համախմբումիե անդամ տիկ. Գոհար Խաչատուրյանի նվիրատվությամբ: Հավարտ օծման արարողության առաջնորդ Սրբազան Հայրը մատուցեց նաեւ Ս. պատարագ:

Հայերեն

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը