Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Տաճարում մատուցել Է Սուրբ պատարագ եւ Սուրբ Զատկի առիթով Հայրապետական իր պատգամը հղել ժողովրդին

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 27-ին, Մայր աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Տաճարում մատուցել Է Սուրբ եւ անմահ պատարագ եւ Սուրբ Զատկի առիթով Հայրապետական իր պատգամը հղել հայ ժողովրդին։ «...Հարության շողակաթ լույսով հաստատված Սուրբ Էջմիածինն է հայության հոգին` պատմության մեջ դարից դար, ավերներից ու մահերից վերածնված հոգին։ Մեր ժողովուրդը չի տեսել Քրիստոսի դատարկ գերեզմանը, բայց Քրիստոսի հետ բազմիցս տեսել է իր համար փորված գերեզմանների դատարկությունը եւ Քրիստոսի հետ հաղթության փառքի պսակներ հյուսել։ Հայ մարդը չի կարող չհավատալ Քրիստոսի հարությանը։ Հարության մասին են խոսում մեր պատմությունն ու ներկան։ Քրիստոսի հետ Մեծ Եղեռնի գողգոթան անցանք եւ մեր պատմության ամենաողբերգական ժամանակը դարձրեցինք հաղթանակի ժամանակ։ Եղեռնահար, արնածոր մեր ժողովուրդը հերոսական մաքառումով ծնունդ տվեց իր նոր պետականությանը։ Մոխիրներից հառնեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը` ի վկայություն մեր ժողովրդի անմեռ ձգտումի հայոց պետականության հարատև գոյությանե,- ասվում է Հայրապետական ուղերձում: Ամենայն Հայոց կաթողիկոսը հորդորել Է բարեպաշտ ժողովրդին հայրերի լուսավոր օրինակով հաղթահարել բոլոր դժվարությունները, անցավոր ժամանակի մեջ, նյութականից դուրս տեսնել Աստծո նախախնամող սերը, հավատալ Հիսուսի հարուցյալ զորությանը եւ փրկչական առաքելությանը։ «Հավատն է զատկական տոնի պատգամը։ Հավատքով է սկիզբ առնում Փրկչի հետ մեր հարուցյալ կյանքը, հավատքով զորանում ու արգասավորվում։ ...Ժողովուրդ հայոց, հավատիդ լույսով կյանքդ դարձրու աստվածփառաբանություն, որ գործերիդ մեջ սրտիդ զարկը տրոփի, սերդ շողա, արդարը, ճշմարիտը, բարին ընտրելու կամքդ հաղթանակիե,- նշել Է Հայոց Հայրապետը։ Նորին Սրբությունը նաեւ իր Հայրապետական ողջույնն ու օրհնությունն Է հղել աշխարհասփյուռ համայն հայ ժողովրդին, Հայ Եկեղեցու նվիրապետական Աթոռների գահակալներին, ողջ հոգեւոր դասին, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ավագանուն եւ քույր Եկեղեցիների հոգեւոր պետերին։ Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ազգային Ժողովի պատգամավորներ, նախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հոգեւոր Գերագույն Խորհրդի անդամներ, գիտության, արվեստի եւ մշակույթի գործիչներ, բազմաթիվ հավատացյալներ։

Հայերեն

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը