Հասարակական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. «Վստահ եմ, որ աղանդները չեն կարող խաթարել հայ եկեղեցու ամբողջականությունըե

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): «Վստահ եմ, որ աղանդները չեն կարող խաթարել հայ եկեղեցու ամբողջականությունը, որովհետեւ մեր ժողովրդի զավակները հոգով, սրտով, արմատներով, կյանքով, գիտակցությամբ եւ նույնիսկ բնազդով կապված են Հայ առաքելական եկեղեցու հետ, ընդունում են այն, ճանաչում եւ գնահատում նրան ու նրա առաքելությունը: Մենք Էլ փորձում ենք մեր աշխատանքով արժանի լինել այն հարգանքին ու սիրուն, որ տածում Է հայ ժողովուրդը հանդեպ առաքելական եկեղեցինե, - երիտասարդների հետ այսօրվա իր հանդիպման ժամանակ նշեց Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն՝ խոսելով աղանդավորական շարժման դեմ հայ եկեղեցու կողմից տարվող պայքարի մասին: Նրա խոսքերով, աղանդների դեմ պայքարի հարցում դեռ շատ աշխատանք կա տանելու, բայց արդյունքները հուսադրող են եւ առաջիկա տարիներին առաքելական հայ եկեղեցին կկարողանա ներկայություն հաստատել ժողովրդի կյանքում՝ դառնալով նրանց հոգեւոր կյանքի առաջնորդողը: Այդ խնդրում, ըստ նրա, մեծ դեր եւ նշանակություն ունի այն ամբողջ առաջընթացը, որ արձանագրում Է հայ եկեղեցին վերջին տարիներին. «Հայաստանում խորհդրային տարիների սկզբին գործում Էին ընդամենը 13 եկեղեցիներ, որոնց թիվը խորհրդային վերջին տարիներին արդեն հասավ մինչեւ 30-ի: Այն ժամանակ սահմանափակ Էին նաեւ հայ եկեղեցու հնարավորությունները հոգեւոր կրթական- դաստիարակչական, ինչպես նաեւ՝ եկեղեցաշինության եւ հոգեւորականության պատրաստման ոլորտներում: Այսօր այդ բոլոր բնագավառներում եկեղեցին առաջընթաց Է արձանագրում, թեեւ չենք կարող ասել, որ բավարար արդյունքների ենք հասելե: Այսօր զգալիորեն աճել Է հայ հոգեւոր կրթական հաստատություններում ուսանող սաների թիվը՝ 30-40-ից հասնելով շուրջ 280-ի: Այժմ նրանց շուրջ 80 տոկոսն ամեն տարի իր կրթությունը շարունակում Է Արեւմուտքի եւ Եվրոպայի աստվածաբանական բարձրագույն կրթական հաստատություններում՝ այնուհետ իր ծառայությունը բերելով հայ եկեղեցուն եւ հայ ժողովրդին: Դրական արդյունքներ են արձանագրվել նաեւ եկեղեցաշինության ասպարեզում, թեեւ նրանցից շատերը նորոգման եւ իրենց դռները մեր ժողովրդի զավակների առջեւ բացելու կարիք ունեն: Սբ Էջմիածնի եւ Մայր եկեղեցու կողմից տարվող պայքարի միջոցների թվում Վեհափառը նշեց նաեւ հանրակրթական դպրոցներում որպես ծրագրային առարկա հայ եկեղեցու պատմության ներմուծումը, որի դասագրքերը՝ 4-10-րդ դասարանների համար այս տարի արդեն կամբողջանան: Կկազմակերպվեն եւ ընթացք կտրվեն նաեւ ուսուցիչների վերապատրաստման աշխատանքներին: «Քրիստոնեական քարոզչությունը մենք իրականացնում ենք նաեւ «Շողակաթե հեռուստաընկերության միջոցով՝ հաղորդ դառնալով եւ մեր գործնեության հաղորդակից դարձնելով ժողովրդի առավել լայն շրջանակներին: Ունենք նաեւ երիտասարդական կազմակերպություններ, հայորդյաց տներ եւ զանազան ծրագրեր, որոնցով եւս փորձում ենք հասցնել մեր ժողովրդին Ավետարանի խոսքըե, -ավելացրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում