Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել Է Հայաստանում Սլովակիայի նորանշանակ դեսպան Աուգուստին Չիսարին

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել Է Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Աուգուստին Չիսարին: Ինչպես տեղեկացանք Մայր աթոռի մամլո դիվանից, Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքներն Է ուղղել Սլովակիայի նորանշանակ դեսպանին եւ արդյունաշատ ծառայություն ցանկացել նոր պաշտոնում: Նորին Սրբությունը ուրախություն Է հայտնել, որ Հայաստանի ու Սլովակիայի միջեւ հարաբերությունները նոր զարգացում եւ վերելք են ապրում` նշելով նաեւ, որ Սլովակիայի հայ համայնքը նույնպես կարեւոր դերակատարություն է իրականացնում երկու պետությունների ու ժողովուրդների կապերի սերտացման ու ամրապնդման գործում: Ամենայն Հայոց կաթողիկոսն իր շնորհակալությունն ու գնահատանքն Է հայտնել ի դեմս դեսպանի Սլովակիայի իշխանություններին ու ժողովրդին` անցած տարվա նոյեմբերին Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Իր հերթին դեսպանը, շնորհակալություն հայտնելով այցի հնարավորության ու ջերմ ընդունելության համար, հավաստիացրել Է, որ ամենը պիտի ի գործ դնի երկու ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման համար: Որպես պատմաբան նա նշել Է նաեւ, որ Հայ Եկեղեցին մեծ մշակույթ է պարգեւել ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ ողջ աշխարհին: Հանդիպմանը Հայոց Հայրապետը պրն. Չիսարին ներկայացրել Է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաքելությունը, ներկայիս գործունեությունն ու մարտահրավերները: Խոսվել Է նաեւ երկու երկրներում տիրող կրոնական իրավիճակի մասին:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները