Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա կաթողիկոսը կնախագահի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր եւ կենտրոնական վարչության ժողովները
1 րոպեի ընթերցում
ԱՆԹԻԼԻԱՍ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Մեծի տան Կիլիկիո Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա© կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, որտեղ առաջիկա երկու շաբաթների ընթացքում՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնում կնախագահի գործադիր եւ կենտրոնական վարչության ժողովները: Այս ժողովներին առընթեր, խորհրդի տարբեր բաժանմունքների տնօրեններն իրենց զեկույցները կներկայացնեն եւ կհանդիպեն Վեհափառ Հայրապետի հետ։ Արամ Ա կաթողիկոսի ժնեւյան ծրագիրն ընդգրկում է նաեւ մի շարք այլ հանդիպումներ խորհրդի ընդհանուր քարտուղարի« խորհրդի անդամ եկեղեցիների ներկայացուցիչների եւ միջեկեղեցական շարժման պատասխանատու դեմքերի հետ։