Հասարակական

Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա կաթողիկոսն ընդունել Է Լիբանանում ԱՄՆ դեսպանին

1 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 12 ՓԵՏՐՎԱՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա կաթողիկոսը երեկ ընդունել Է Լիբանանում ԱՄՆ դեսպան Ջեýրի üելթմանին: Ինչպես հայտնում են Անթիլիասից, Վեհափառ Հայրապետը եւ դեսպանը քննարկել են միջազգային քաղաքականութան շրջագծում ԱՄՆ-ի դերակատարության« Միջին Արեւելքում արդարության վրա հիմնված խաղաղության ու Լիբանանի գերիշխանության ամրապնդմանն առնչվող հարցեր: Միջազգային դաշտում ԱՄՆ-ի դերակատարությանն անդրադառնալով« կաթողիկոսը շեշտել Է արդարության վրա հիմնված խաղաղության հաստատումը հետապնդելու անհրաժեշտությունը© «Խաղաղության գործընթացի աշխուժացումը եւ արագացումը արդարության հաստատման ազդանշանը պիտի լինի Միջին Արեւելքումե,- ասել Է Վեհափառ Հայրապետը։ Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ Լիբանանի ներկա կացության« ընտրական նախապատրաստություններին եւ լիբանանահայության դերակատարությանն առնչվող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում