Հասարակական

Արամ Ա. «Լիբանանի հայությունը պատրաստ է իր ամբողջական ու գործուն մասնակցությունը բերել երկրի միասնականության, անկախության եւ գերիշխանության ամրապնդման ջանքերինե

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 34 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն մեկ շաբաթից ավելի է Ժնեւում նախագահում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր եւ կենտրոնական վարչությունների ժողովները: Արամ Ա-ն ներկաներին հրավիրել է մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել Լիբանանի նախկին վարչապետ Ռաýիկ Հարիրիի հիշատակը՝ դատապարտելով այդ անարգ ոճիրը եւ շեշտելով Լիբանանի ներքին միասնականության պահպանման անհրաժեշտությունը: Մամլո ասուլիսի ժամանակ Արամ Ա կաթողիկոսն ասել է. «Լիբանանը գտնվում է իր ժամանակակից պատմության ամենաճակատագրական հանգրվաններից մեկում: Խստորեն դատապարտում ենք նախկին վարչապետի սպանությունը: Կատարվածը Լիբանանի ներքին միությանը հարվածելու, երկրի անկախությունն ու գերիշխանությունը նսեմացնելու, միջազգային դիմագիծը պղտորելու փորձ է: Որպես Լիբանանի ընտանիքի բաղկացուցիչ տարրերից մեկը` լիբանանահայ համայնքը եւս խորապես ցնցված է կատարված ոճրային արարքից եւ մտահոգ՝ ստեղծված կացությունից: Լիբանանի հայությունը պատրաստ է իր համայնքային ու քաղաքական ղեկավարներով ամբողջական ու գործուն մասնակցություն բերել այն բոլոր ջանքերին, որոնք կառաջնորդեն դեպի երկրի միասնականության, անկախության եւ գերիշխանության ամրապնդումե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում