Լույս Է տեսել Աելիտա Դոլուխանյանի «Էդուարդ Դյուլորիեն հայագետե աշխատությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: (թղթ. Վանիկ Սանթրյան): Լույս Է տեսել Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանի «Էդուարդ Դյուլորիեն հայագետե աշխատությունը, որը հեղինակի նախաձեռնած «Եվրոպացի հայագետներե մատենաշարի 4- րդ գիրքն Է: Էդուարդ Դյուլորիեն (1807-1881 թթ.) 19-րդ դարի ýրանսիացի նշանավոր հայագետներից Է, որը ժամանակակիցն Է նույնքան ականավոր ýրանսիացի հայագետներ Վիկտոր Լանգլուայի եւ Մարի üելիստե Բրոսսեի: Դյուլորիեն մասնագիտությամբ եղել Է բանասեր, ազատորեն տիրապետել Է արաբերենին, հայերենին, ռուսերենին: Հայերենը սովորել Է Փարիզի Սամվել Մուրադյան վարժարանում: Հմուտ Է եղել գրաբարի իմացության մեջ եւ մեծ սիրով ընդօրինակել Է շատ հայերեն ձեռագրեր, որոնք բերել Է տվել աշխարհի տարբեր գրադարաններից, մասնավորապես Վենետիկից, Վիեննայից, Ս. Պետերբուրգից, Մոսկվայից: Շարունակական կապի մեջ Է եղել Մխիթարյան միաբանության հայրերի եւ հատկապես Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոýեսոր Մկրտիչ Էմինի հետ: «üրանսիացի եւ ընդհանրապես եվրոպացի հայագետների մեծ մասը, որոնց համար հայագիտությունը կենսական մասնագիտություն Էր, ուսումնասիրելով հայ միջնադարը, նրա պատմությունը, գրականությունը, փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, արվեստը, ճարտարապետությունը, մանրանկարչությունը, կրոնական ու ազգային ծեսերը, իրենց պարտքն Էին համարում հանդես գալ հատուկ մի ուսումնասիրությամբ, որը հանրամատչելի, փաստահարուստ ձեւով ներկայացներ հայ ժողովրդի պատմական դիմանկարը, բացատրեր, թե ինչու են իրենք նվիրվել հենց այդ ժողովրդինե, գրում Է Ա. Դոլուխանյանը: Ահա նույն մտահոգությամբ ու նպատակով Է Դյուլորիեն ýրանսերեն հրատարակում «Հայերըե ուսումնասիրությունը, որն այնուհետեւ 1854 թվականին ռուսերեն թարգմանվում եւ հրատարակվում Է Թիýլիսում: Գրքի առաջին մասում հանգամանորեն անդրադառնալով այս գրքին եւ այլ ուսումնասիրությունների, երկրորդ մասում հեղինակը ամփոփում Է այն աշխատանքը, որ կատարել Է ýրանսիացի մտավորականը խաչակիրների մասին հայկական աղբյուրների հետազոտման ասպարեզում, կատարելով դրանց թարգմանությունը, հրատարակումն ու գնահատումը: Երրորդ գլխում մեկնաբանված են հայագետի այն երկերը, որոնք նվիրված են հայոց եկեղեցուն: Նա մասնավորապես ýրանսերեն Է թարգմանել եւ հրատարակել արեւելահայ եկեղեցու վարդապետության, ավանդների, ծեսերի պատմությունը, կցելով հատուկ հավելված-ծանոթագրություններ: Այս նյութերը նա թարգմանել Է ռուսերենից եւ հայերենից, օգտվելով Մոսկվայի Լազարյան ճեմարանի հետազոտություններից: Վերջին մասում ýրանսիացի հայագետը ներկայացված Է որպես հայ պատմիչների թարգմանիչ եւ հրատարակիչ: Նրա թարգմանած հատվածների հեղինակներն են Միքայել Ասորին, Մատթեոս Ուռհայեցին, Ստեփանոս Տարոնեցի Ասողիկը, որոնք ներկայացնում են խաչակրաց արշավանքների ժամանակահատվածը: «Էդուարդ Դյուլորիեն հայ մատենագիտության մեջ տեսնում Է հայոց ցեղի հանճարը եւ համոզված Է, որ այդ հնագույն մատենագիտական գանձերը պիտի պահպանեն հայերի ազգային ոգին՝ նրանց հիման վրա ազգային ապագան կառուցելու կարեւորագույն գործումե, եզրակացնում Է Ա. Դոլուխանյանը: Գիրքը բանասիրական գիտությունների դոկտոր Նորայր Ադալյանի խմբագրությամբ լույս Է ընծայել «Լուսակնե հրատարակչությունը: Հեղինակը աշխատությունը ընծայել Է ծնողների եւ եղբոր հիշատակին:

Հայերեն

Պլասիդո Դոմինգոն և Հասմիկ Գրիգորյանը Երևանում ելույթ կունենան Գեղամ Գրիգորյանի հոբելյանին նվիրված համերգին

Երևանի քաղաքապետարանը ոչ բարեխիղճ կառուցապատողների համար տուգանքը կբարձրացնի մինչև 2 մլն դրամ

Գագիկ Խաչատրյանը քրեակատարողական հիմնարկում օրենքով սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն». ԱՆ

Մակրոնը զգուշացրել է Եվրոպայի դեմ Ռուսաստանի հիբրիդային հարձակումների ուժգնացման մասին

Իսպանիայի ոստիկանությունը Սեուտայում հարյուրավոր միգրանտների տեղափոխել է ծովափերից

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնում կազմակերպվել է հանդիպում Երևանի խամաճիկների պետական թատրոնի ստեղծագործական կազմի հետ

Արուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը հանդիպել են դեսպանների հետ

Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը. Դատախազություն

Մոլդովայի վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին. Moldpres

Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը