Միացյալ Նահանգներ

Ռուբիոն, Հեգսեթը և Բեսենթը մասնակցել են Թրամփի և Զելենսկու հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն, Հեգսեթը և Բեսենթը մասնակցել են Թրամփի և Զելենսկու հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը և այլ պաշտոնյաներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպումից լուսանկարներ է հրապարակել Х-ի իր էջում։

Օվալաձև աշխատասենյակում էին նաև Միացյալ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը, ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Մայք Նիդհեմը և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում