Հայաստան

Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան

1 րոպեի ընթերցում

Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան

Վերգետնյա լարերի՝ ստորգետնյա անցկացման ծրագիրը հասել է Ազատության պողոտա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարածած տեսանյութում նշում է, որ ծրագրի շրջանակում գեղարվեստական լուսավորություն կստանան նաև Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը:

«Լարերի գետնանցման ծրագիրը հասավ Ազատության պողոտա։ Ազատության պողոտայում մենք իրականացնում ենք լարերի գետնանցման ծրագիրը, ինչպես նաև լուսավորության ծրագիր, որով որ լուսավորելու ենք Հաղթանակ զբոսայգու գլխավոր կամարը։ Ազատության պողոտան Սարալանջից մինչև Բաբայան խաչմերուկ նոր և գեղեցիկ տեսք է ունենալու»,-նշել է քաղաքապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում