Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն կստեղծեն ռազմական նպատակներով արհեստական ​​բանականության օգտագործման հարցերով խումբ

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ Միացյալ Նահանգները և ԱՄԷ-ն ստեղծում են արհեստական ​​բանականության (ԱԲ) ռազմական կիրառման առաջխաղացման աշխատանքային խումբ։ 

«Հուլիսի 28-ին CENTCOM-ը հայտարարեց ԱՄԷ-ի հետ համաձայնագրի մասին՝ ռազմական նպատակներով ԱԲ կիրառությունների մշակումը արագացնելու համար առաջին երկկողմ աշխատանքային խումբը ստեղծելու վերաբերյալ», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է հայտարարության մեջ։

Հրամանատարության տվյալներով՝ Talon Synapse անվամբ աշխատանքային խումբը կգտնվի Աբու Դաբիում և կազմված կլինի մոտավորապես 20 մասնագետներից։ Նախագծի պաշտոնական մեկնարկը նախատեսված է առաջիկա շաբաթներին։ Talon Synapse-ը կկենտրոնանա ԱԲ կիրառությունների ինտեգրման վրա՝ հետախուզությանը աջակցելու, կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու և տարածաշրջանային անվտանգության իրավիճակը վերահսկելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում