Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա© կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել Ն©Ս© Յովհաննես Պողոս Բ© Պապին
1 րոպեի ընթերցում
ԺՆԵՎ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: Փետրվարի 25-ին Ն©Ս©Օ©Տ©Տ© Արամ Ա© կաթողիկոսը, Ժնեւի կենտրոնատեղից կապվելով Վատիկանի պատասխանատուների հետ« Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անունից շուտափույթ ապաքինում է մաղթել Ն©Ս© Յովհաննես Պողոս Բ© Պապին։ Նշենք, որ Հռոմի Պապը հիվանդանոց է տեղափոխվել շնչառական ուղիների վատթարացման պատճառով։ Տեղեկացնենք նաեւ, որ Ժնեւում Արամ Ա© Վեհափառ Հայրապետը հանդիպել է Վատիկանի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջեկեղեցական հարցեր` Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների եւ Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու աստվածաբանական երկխոսությունը« որի անդրանիկ նիստը գումարվել էր հունվարին: Կողմերի միջեւ քննարկվել են երկխոսության զարգացման փուլերը, ինչպես նաեւ հետագա ժողովներում արծարծելիք օրակարգերը։