Այսօր լրանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծման եւ գահակալության 6-րդ տարեդարձը
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր լրանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծման եւ գահակալության 6-րդ տարեդարձը: Ինչպես տեղեկացանք Մայր աթոռի մամլո դիվանից, այս առիթով նոյեմբերի 6-ին, Ս. Էջմիածնում եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերում Սբ. Պատարագի ավարտին կկատարվի Հայրապետական մաղթանք: