Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է արվել Տ. Զոհրապ վարդապետ Կոստանյանը
1 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նոյեմբերի 10-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Զոհրապ վրդ. Կոստանյանը՝ ծառայությունն ինքնակամորեն լքելու կարգազանցության համար։ Ինչպես տեղեկացանք Մայր աթոռի մամլո դիվանից, կարգալույծ արված հոգեւորականը դասվում է աշխարհականների շարքը եւ այսուհետ կկոչվի ավազանի անունով: