ԱՄՆ Արեւմտյան թեմ կատարած այցի ընթացքում Արամ Ա կաթողիկոսը ուխտի է գնացել 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Մոնթեբելոյի հուշարձանին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Արեւմտյան թեմ կատարած իր այցի ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ուխտի է գնացել 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակի՝ Մոնթեբելոյում գտնվող հուշարձանին։ «Կալիýոռնիայի սրտում վեր խոյացող այս հուշարձանը հուշարար է ցեղասպանական այն արարքի« որ Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան Թուրքիան ծրագրեց ու գործադրեց ընդդեմ հայ ժողովրդի։ Այս հուշարձանը նվիրված է հայ մեկուկես միլիոն նահատակների հիշատակին՝ հուշելով փաստացի մի իրողություն, որը «ցեղասպանական արարքե-ից տարբեր որակումներով ներկայացնելը նսեմացնում է պատմական ճշմարտությունը։ Ներողամտությունը կարեւոր է« սակայն մի պայմանով, որ իրողությունն ընդունվիե,-հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը։ Հոգեհանգիստի արարողությունից հետո խոսք են ասել Մոնթեբելոյի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Նազարեթ Ծատուրյանը, Մոնթեբելոյի քաղաքապետը եւ այլք։