Հասարակական

Հայրապետական այցով Կալիýոռնիայում գտնվող Ն.Ս.Օ.ՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրապետական այցով Կալիýոռնիայում գտնվող Ն.Ս.Օ.ՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 4-ին այցելել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն: Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱԳ նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Վեհափառը առանձնազրույց է ունեցել Հայաստանի գլխավոր հյուպատոս Գագիկ Կիրակոսյանի հետ: Գլխավոր հյուպատոսը Վեհափառին ծանոթացրել է հյուպատոսության գործունեությանը, ներկայացրել համայնքի հետ տարվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Հյուպատոսությունում կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա են եղել Հայաստանյան եկեղեցու Ամերիկայի Արեւելյան եւ Արեւմտյան թեմերի ներկայացուցիչներ, արքեպիսկոպոս Ներսես Պոզոպալյանը, Կանադայի թեմի առաջնորդարանի ներկայացուցիչը, նաեւ Վեհափառին ուղեկցող կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը, «Տիգրան Մեծե հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը: Այցի ընթացքում նախատեսված է Վեհափառի հանդիպումը Կալիýոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում